ԿԵՑՑԵՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ։Նիկոլ Փաշինյանը այսօր տիկնոջ հետ անակնկալ այցելել է Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի արարողությանը.

Այսօր, ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը որոշել էր իրենց տղայի ծնունդը նշել Զինվորի տանը: Հերոսի ընկերները իրենց ձեռքերով խորոված են պատրաստել:

Նրանց ավելի ուշ միացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խմել է Ռոբերտ Աբաջյանի ու մյուս հերոսների կենացը, համտեսել է զինվորների պատրաստած խորովածը: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Աննա Հակոբյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: 
ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը: ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Ռոբերտ Ô±Õ¢Õ¡Õ»ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ«Õ¯Õ¸Õ¬ փաշինյան

«Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար: 

Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:

Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը:


Տեսանյութը՝ Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

(Visited 157 times, 157 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: