Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ապօրինի շինարարություն է կասեցրել Երևանի Զարուբյան 3 հասցեում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Մնացականյանը։
«Հուսանք՝ քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։
Եվ հարգելինե՛ր, վերջապես հասկացեք՝ իրավիճակ ա փոխվել և կարևորը՝դեպի լավ՝ մեր քաղաքի և բնակիչների համար»,– գրառման մեջ նշում է Մնացականյանը։
Մնացականյանի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ Մարությանի հետ է եղել նաև քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
Հիշեցնենք, որ երեկ կայացել է քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը, ինչից հետո նա ստանձնել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը։