ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. քննարկել են տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր:
Ավելի վաղ Փաշինյանը ելույթ էր ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում, այնուհետ պատասխանել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հիշեցնենք՝ նախագահությունը ԵԱՏՄ-ում 2019-ին անցնում է Հայաստանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: