Հունվարի 19-ը քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան:

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին:

Հունվարի 19-ը քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան:
Ռաֆիկ Հակոբյանը հատուկ զինվորական ծառայության մեկնելու համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Զորացրվելուն մնացել էր մեկ ամիս: Ռաֆիկ Հակոբյանը հերոսաբար պայքարել և զոհվել է պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը:

Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու լուսանկարներ տարածել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: