ԿԵՑՑԵ. Հրազդանի քաղաքապետը մայիսմեկյան տոնին բարձրացրել է քսանհինգ մաքրուհիների աշխատավարձը…

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. Հարգելի′ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի` աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ և արդյունավետ աշխատանք` ի նպաստ Ձեր ընտանիքների բարօրության, մեր երկրի զարգացման և առաջընթացի:

Սիրելի′ համաքաղաքացիներ, միասնական ջանքերով պետք է հասնենք նրան, որ մեր յուրաքանչյուր բնակչի համար նկատելի լինի իր կատարած աշխատանքի արդյունքը, ամեն մարդ իր վրա զգա տարբեր բնագավառներում օր օրի արձանագրվող դրական փոփոխությունները: Այս ամենի հետ մեկտեղ գիտակցում եմ, որ մեր համայնքին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր:

Որպես համայնքի ղեկավար անելու եմ հնարավորն ու անհնարինը, որպեսզի Հրազդան համայնքում կատարվեն ներդրումներ, և այս կարևոր ոլորտում նույնպես բարեփոխումներ արձանագրենք, ստեղծենք աշխատատեղեր:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան այս գեղեցիկ օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղ երկինք և ամենայն բարիք: Հ.Գ. Համայնքի մաքրությունն ապահովող քսանհինգ աշխատավոր կանանց` մաքրուհիների աշխատավարձը բարձրացվեց 15.000 ՀՀ դրամով:

Понравилась статья? Поделиться с друзьями: