ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես:
Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ…»:
Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում…»»: