Նախարարը հանդիպել է երկվորյակների մայրիկի հետ. նա գիտակցելով սխալը ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին

ՀՀ ԱՍՀ նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։

Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենց մայրիկի ճակատագրով, սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։

Հիշեցնենք, որ փոքրիկներին մայրն էր տարել Գյումրու գիշերօթիկ բակում թողել:

(Visited 450 times, 508 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: