ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի առջև վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները` մի կողմում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջողներն են, մյուս կողմում՝ նրա աջակիցները:
Քիչ առաջ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երկու կողմի միջև բախում է տեղի ունեցել: Ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մասնակցի է բերման ենթարկել:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 2 ցուցարարի բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս պահին կատարվում է քննություն:
Նշենք, որ քիչ առաջ իշխանության աջակիցներից մեկը հայտարարեց, որ Քոչարյանի աջակիցները եկել եւ աջակցում են նրան գումարի դիմաց։ Այդ միջադեպին միջամտեցին ոստիկանները:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, առավոտից 2 կողմերը դատարանի դիմաց են։ Այս պահին դատարանի դիմաց հավաքված են մեծ թվով ցուցարարներ։