ՈՒՇԱԳՐԱՎ: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը Նիկոլ Փաշինյանի մասին….

Պետություն կառավարելու Նիկոլ Փաշինյանի անկարողությունը վաղուց էր ի հայտ եկել. իմ համոզմունքն է, որ ինքը պետք է հեռանա, և արտահերթ ընտրություններ լինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Ես գտնում եմ, որ Ամուլսարի շահագործման հարցը այն հարցերից մեկն է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդեց ժամանակահատվածում գործող իշխանությունը և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը ապացուցեցին, որ անկարող են պետություն կառավարել և լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ժառանգել են նախորդ հանցավոր ռեժիմից և որի լուծման մանդատ իրենց տվել է ժողովուրդը.,-ասաց նա և նշեց, որ ըստ էության որևէ խնդիր չի լուծվել:

«Ես գտնում եմ, որ Ամուլսարի շահագործման հարցը ցույց տվեց, որ գործող իշխանությունը և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը անկարող են պետություն կառավարել և լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ժառանգել են նախորդ հանցավոր ռեժիմից և որի լուծման մանդատ իրենց տվել է ժողովուրդը:

«Եթե նախկինում ես կարծում էի, որ տեղի է ունեցել մասնակի իշխանափոխություն, հիմա նույնիսկ դա կարելի է վերապահումով ասել: Ըստ էության՝ անձերի փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Ըստ նրա` Ամուլսարի շահագործման հարցը այն հարցերից մեկն է, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

«Սա այն հարցն է, որում ինքը իմանալով ժողովրդի տրամադրությունները, իմանալով, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է, որոշեց գնալ հակաժողովրդական ճանապարհով և իր կամայական որոշումը պարտադրել ժողովրդին: Եթե ինքը անկարող է լուծել պետության առաջ ծառացած խնդիրները, եթե հաշվի չի առնելու ժողովրդի կամքը և ուժային ճանապարհով գնալու է հարցերի լուծման, ապա ինքը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, այլևս անելիք չունի: Նա ապացուցել է, որ պետություն ղեկավարելու կարողություն, կամք չունի և այո՛, պետք է հեռանա և ասպարեզը զիջի ավելի կարող ուժերի»,-ասաց նա:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ վարչապետին հրաժարական ներկայացնելու պահանջ վաղուց է հասունացել, բայց, երբ դրա մասին խոսվում էր, ժողովրդի կողմից ճիշտ ընկալում չէր ստանում, քանի որ մարդկանց մոտ գերիշխում էին այն տրամադրությունները, որ դեռ պետք է նրան ժամանակ տալ աշխատելու համար:

«Անցած ժամանակահատվածում վարչապետը միայն խոստումներ է տվել, որոնցից որևէ մեկը չի կատարել, ավելին` դրանց հակառակ քայլեր է կատարել»,-եզրափակեց նա: