ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ երգիչների մասին.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հրահանգին, որ եթե գազալցակայաններում խախտումներ կան, ապա թող ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն օրական 8 անգամ տուգանի։

Նա նշեց, որ օրական այդքան չեն ստուգում ու տուգանում, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ.

«6-7 անգամ հսկիչ գործողություններ իրականացնելու համար մենք պետք է համապատասխան միջոցներ ունենանք։ Մենք անում ենք այնքան, ինչքան միջոց ունենք։ Բայց 2-3 անգամվա դեպք ունենք։ Գազալցակայանների ոլորտում վարչարարության տեսանկյունից շատ անելիքներ ունենք»։

Խոսելով երգիչներին հարկման դաշտ բերելու մասին, Անանյանը նշեց, որ հուլիսից կոշտ գործողություններ են սկսել.

«Բայց որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն հասցեական, յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ քննարկման։ Յուրաքանչյուրին կներկայացնենք փաստեր, ըստ որի իրենք չեն հայտարարագրել իրենց եկամուտները»։

Անանյանը հավելեց.«Երբ վաստակավոր երգչին հրավիրում են ՊԵԿ և ըստ էության առերևույթ մեղադրանք է ներկայացվում հարկային եկամուտները թաքցնելու համար, դրանից կոշտ վարչարարություն չեմ պատկերացնում։ Կարծում եմ՝ վաստակավորի համար այդ նամակն ամենակոշտ գործողությունն է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: