Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի առաջին դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով (նախագահող դատավոր Աննա Դարբինյան) առաջին դատական նիստըՆշենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել  2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նա սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց  50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց: Դատավոր Աննա Դարբինյանն այսօրվա դատական նիստին մի քանի հարց տվեց Հայկ Սարգսյանին: Հարցին՝ աշխատո՞ւմ է, թե ոչ՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ չի աշխատում: Նշեց, որ իր խնամքի ներքո գտնվում է երկու անչափահաս երեխա: Հարցին՝ իսկ որտե՞ղ է աշխատել նախկինում, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ: Դատավորի մյուս հարցին՝ ի՞նչ մասնագիտություն ունի, Հայկ Սարգսյանը միանգամից չպատասխանեց՝ ճշտելով՝ որտեղ եմ ավարտել: Դատավորը կրկնեց՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ իրավաբան: Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Բացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17.00-ին: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լուսանկարները՝ «168 ժամի»

Понравилась статья? Поделиться с друзьями: