<<ԲԱՑՈՒՄ ԷՔ ԿՐԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ>> ՝ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Այսօր Քոչարյանի պաշտպանները և ինքը նույնպես պնդում են,որ Ռոբերտ Քոչարյանը անտեղյակ է եղել 2008թ-ի մարտի մեկի դեպքերից և ժողովրդին սպանելու հրաման չի տվել:
Սակայն ականատես և մասնակից զինվորականները պնդում են հակառակը:
Օրերս այդ մասին հայտարարեց նաև Վլադիմիր Գասպարյանի մտերիմ ՝ Վարդան Ղուկասյանը( Դոգը):
Հայտարարությունում վերջինս ասաց՝
<< Պաշտոնապես Հայտարարում եմ ՝ 2008թ-ի մարտի 1-ին ամենաթեժ պահին գտնվել եմ Հանրապետության հրապարակում:
Հանրապետության հրապարակը պահում էր ռազմական ոստիկանությունը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները:
Կառավարության շենքը լցված էր ղարաբաղից բերված ղարաբաղցիներով
Շուրջ 20 օր կառավարության շենքում վխտում էին ղարաբաղից բերված հատուկ ջոկատայինները:
Ամբողջ 4-րդ բանակային կորպուսը հանձինս Արարատի գնդի
Նախիջևանի դիրքերից նույնպես Զորքը հանվելա և բերվելա Երևան:
Ղարաբաղից Զորքը հանվելա և բերվելա Երևան:
Ասեմ ավելին,այն ժամանակվա Զինվորական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը,2008թ-ի մարտի մեկին , դուրս գալով կառավարության շենքից մեզ ասաց,որ Հանրապետության Նախագահը ստօրագրել է հրաման ՝ թույլ եմ տալիս և հրամայում եմ ՀՀ Նախագահի անունից ,եթե ժողովուրդը երևաց Մարիոտ հյուրանոցի մոտ՝ <<ԱՊԱ ԲԱՑՈՒՄ ԷՔ ԿՐԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ>> :
Տարօրինակ է,որ այսպիսի հայտարարությունից հետո Վարդան Ղուկասյանը դեռ հարցաքննված չէ նախաքննության մարմնի կողմից:
Տարօրինակ է,որ Վլադիմիր Գասպարյանը դեռ ազատության մեջ է: