Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում արշալույսները խաղաղվել են… մանրամասներ

Այս պահին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում արշալույսները խաղաղվել են:

Դեպքի վայր է ժամանել անձամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը, ով տեղում ղեկավարում է ոստիկանության գործողությունները, իսկ ոստիկանության պահանջը այն է, որպեսզի չխախտեն հասարակական կարգը և բռնություններ տեղի չունենան:

Երեկվանից մի խումբ անձինք փակել էին Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Իջևանի հատվածը և պահաջում էին, որպեսզի թույլատրվի իրենք անտառից վառելափայտ տանեն, մինչդեռ հանրության մեծ մասը պահանջում է, որպեսզի իշխանությունները վերջապես դեմն առնեն անտառահատումների ու հանրապետությունում դադարեն ապօրինի անտառահատումների դեպքերը:

Երեկվա բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը ոստիկանության ծառայողներ են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորների մեծ մասը դուրս է գրվել, վիրավոր ոստիկանները եղել են ոստիկանության զորքերից, ովքեր ստացել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր, տարբեր աստիճանի սալջարդեր:

Ցուցարարները իրենց պահանջներն էին դնում, որ իշխանությունները նոր խստացումներ են իրականացնում ապօրինի ծառահատումերի հարցում, ինչն էլ դարձել էր ճանապարհը փակելու պատճառ, իսկ հետո այն վերածվել էր ծեծկռտուքի:

Երեկվանից դեպքի վայրում է եղել ոստիկանապետ Վ. Օսիպյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями: