Ալժիրցի պատանի Ֆեուզի Զաբաաթը բռնել է բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով վերջինիս կյանքը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Ստամբուլում: Փողոցով անցնող 17-ամյա պատանին նկատել է բաց պատուհանից երևացող փոքրիկին: 2-ամյա սիրիացի աղջնակը՝ Դոհա Մուհամեդը, պատուհանին է մոտեցել, մինչ նրա մայրը ուտելիք է պատրաստելիս եղել խոհանոցում:
Բարեբախտաբար, Զաբաաթը նրան ժամանակին է նկատել և հասցրել է բռնել ընկնելիս: Երեխան վնասվածք չի ստացել: