Ցնցումներից հետո բնակարաններից դուրս են եկել բնակարաներից: Առաջին կադրերը Գյումրիից և Սպիտակից

Ժամը 20:23-ի սահմաններում Գյումրիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին  փոխանցում են Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչները:

Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու Մուշ թաղամասի բնակիչներն արդեն 20 րոպե է ինչ ցնցումներից հետո բնակարաններից դուրս են եկել:

Բնակիչներն ասում են, որ երկու անգամ ուժեց ցնցում են զգացել:

Նախնական տեղեկություններով 4,7 մագինիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ ամենամոտը Ամասիային՝ 11 կմ, Գյումրիից՝ 29 կիլոմետր հեռավորության վրա, օջախի խորությունը 3 կիլոմետր:

Երկրաշարժը զգացել են նաեւ Լոռու մարզում: Փլուզումներ այս պահի դրությամբ չկան:

Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակելի տներից մեկի պատը ճաքել է: Այս մասին տեղեկանում ենք վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցից

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։