Փաշինյանը ձուկը գլխից է բռնել…Գազ տուր, վարչապետ ջան. Ստյոպա Սաֆարյան


Արցախյան հարցի մասին Մամեդյարովի հիսթերիկ արձագանքներում մի բան չի կարող աննկատ մնալ, ու որտեղ Փաշինյանը ձուկը գլխից է բռնել.

Մամեդյարովը բառ չի ասում, թե Արցախը չպետք է մասնակցի բանակցություններին, պարզապես ասում է, թե «Արցախին ընթացքի մասին տեղեկացնում են համանախագահները»:

Համանախագահներն էլ երբեք խելքները հացի հետ չեն ուտի Փաշինյանին ու Հայաստանին հանդիմանելու, թե ինչու են դա պահանջում:

Պահանջը լեգիտիմ է, այն անուղղակի ճանաչվում է անգամ Ադրբեջանի կողմից, իհարկե, վերոնշյալ լուծման՝ համանախագահների ծանուցման տեսքով:

Այն նաև լուռ ճանաչվում է համանախագահ երկրների կողմից: Գազ տուր, վարչապետ ջան:

Մեկնաբանեք  և կիսվեք ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями: