«Փոքրիկ իշխանի» համբավ ունեցող Գուրգեն Դաղաղյանն այսօր ամուսնանում է: լուսանկարներ

Հայկական շոու բիզնեսի «փոքրիկ իշխանի» համբավ ունեցող Գուրգեն Դաղաղյանն այսօր ամուսնանում է: Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում նա և սիրելին քիչ առաջ միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և խոստացան  հավերժ սիրել իրար:

Զույգը մեծ հարսանիք է կազմակերպել, որին ներկա կլինի մոտ 450 հյուր ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և այլ երկրներից:

Գուրգենի  ընտրյալը՝ Իննան,  ռուսաստանաբնակ հայ է: Զույգի տարիքային տարբերությունը 12 տարի է․ 31-ամյա երգչի սիրելին 19 տարեկան է:

Հարսանիքից հետո Գուրգենն ու Իննան կմեկնեն Բալի, որտեղ էլ կվայելեն իրենց մեղրամիսը:

Tert.am Life-ը ներկա է եղել զույգի պսակադրությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Понравилась статья? Поделиться с друзьями: