Քյարամ Սլոյանի եղբոր որդուն ի պատիվ Աբաջյանի Ռոբերտ են անվանել.

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մեր Երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն !!!

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: