Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի աջակից Անի Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մեկ տարի է հալածվում են, միայն այն պատճառով, որ ընդդիմախոս են և ունեն իրենց կարծիքը։
Իրենք խոսում են առարկայական և, եթե մյուս կողմն ունի առարկայական փաստեր, ապա կարող են քաղաքական հարթությունում գալ, խոսել իրենց հետ։
«Ստյոպիկ Սաֆարյանին հրավիրում եմ բանավեճի, ցանկացածին, ամենալուրջ քաղաքագետին, քաղաքական գործչին, թող գան, ինձ փաստերով ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ, մարդասպան է։
Ես կբերեմ փաստեր, թե ովքեր են Մարտի 1-ի սադրիչները, ովքեր են իրենք իրականում, իրենցից ինչ են ներկայացնում»,-ասաց Անի Կարապետյանը։
Հարցին, թե ովքե՞ր են այդ սադրիչները, Կարապետյանը պատասխանեց` դրանք Նիկոլ Փաշինյանի սադրիչներն են, անձնական օգտագործման սադրիչները։
Ըստ Կարապետյանի՝ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողները Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ փակողներն են, ովքեր չունեն ինտելեկտ, հայրենասիրություն։ Անդրադառնալով Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպին, Կարապետյանն ասաց.
«Բռնություն չի կիրառվել մեր խմբի մասնակիցների կողմից, նրանք եկել են, որ մեզ սադրեն, մենք սադրանքների չենք տրվել։ Դուք փաստը տեսե՞լ եք, ինքը չիբանը տրաքացրել ա, ասում ա ՝ բռնության են ենթարկել։
Կարո՞ղ եք ասել, դատարկ, «պլաստմասայից» շշով խբելուց հնարավո՞ր է նման հետևանք լիներ։ Ինքն իրեն հարվածում է, գալիս են մեր վրա շառ ու կլյաուզ են անում։ Էս երկիրը դարձրել են անարժանապատիվ սադրիչների երկիր։
Մենք մի տարի լռել ենք, որ իրենք ուշքի գան, չենք կարող նստել, նայել, թե մեր հայրենիքը ինչպես է կործանվում»
Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենք չեն կարող հայրենիքը զիջել նման սադրիչների, քանի որ այդ հայրենիքը հերոսների կյանքեր արժե։
Հ․Գ․ Մեկնաբանությունում գրեք Ձեր կարծիքը Քոչարյանի աջակցի հայտարարությունների վերաբերյալ։