Ադրբեջանցիները դեմ են Արցախը հայերից «ազատագրելուն». Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետաքրքիր և միևնույն ժամանակ ուրախալի լուրեր են գալիս Բաքվից…
Տխրահռչակ ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կոմիտե» կոչված կազմակերպությունն այսօր Բաքվի Յասամալի շրջանի «Մեհսուլ» հրապարակում «Ազատագրենք Ղարաբաղը» խորագրով հանրահավաք է անցկացնում… Կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է,որ ցուցարները նաև պահանջելու են,որ «ազատագրված» Ղարաբաղ վերադառնան «բռնի» տեղահանված ազերիները…

Այս խորագրով հանրահավաքը,ինչպես նաև այն հանգամանքը, որ Նաղիի կազմակերպությունը սերտ համագործակցում է ապշերոնյան բռնապետի աշխատակազմի հետ, ենթադրվում է, որ այս հանրահավաքը մարդաշատ կլինի…Բացի այդ, հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Ալիևներին հաջողվել է իրենց կառավարման տարիներին այնպիսի հայատյացություն սերմանել ազերի-թուրքերի մոտ, որ հանրահավաքի մեծ «մասսովկան» ապահովված կլիներ… Սակայն իրականությունը լրիվ այլ է…Ըստ ալիևյան կայքերի` Նաղիի կազմակերպված հանրահավաքին մասնակցում է ընդանենը 1500 մարդ…

Այո՛, պարզվում է, որ Արցախը կրկին Ադրբեջանին բռնակցելու և ազերի տեղահանվածների Արցախ վերադառնալու հարցը հետաքրքրում է ընդամենը 1500 մարդու… Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող կայքերը տարակուսանքով են այս տեղեկությունը հաղորդում՝ հույս ունենալով, որ «էստի համեցեքով» կկարողանան մարդկանց ուղղորդել «Մեհսուլ» հրապարակ… Ադրբեջանի բռնապետը, բազմաթիվ հարթակներ օգտագործելով, փորձում է համոզել բոլորին, որ ադրբեջանցիների համար թիվ ՄԵԿ խնդիրը՝ Արցախյան հիմնահարցն է…

Իլհամ բաբան հույս ուներ, որ իր և հոր կողմից զոմբիացված ադրբեջանական հասարակությունը, Արցախի վերադարձի թեմայով հանրահավաքի մասին իմանալով, կլցվի հրապարակներ և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով են չեն օգտագործել իշխանական լծակները մարդկանց հրապարակ տանելու համար…

Բայց, ինչպես պարզվեց, հասարակ ադրբեջանցին թքած ունի Ալիևի թիվ մեկ խնդրի՝ Արցախի վերադարձի և այնտեղ ազերի տեղահանվածների վերադարձի վրա…Ադրբեջանցիներին, հավանական է, ավելի շատ հետաքրքրում է այլ հարց՝ «Ու՞մ գրպաններն են լցվում ադրբեջանական նավթի արտահանումից ստացված միլիարդավոր դոլլարները…»:

Հ.Գ.Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են…Հավանական է, նույն հիստերիկ վիճակում է նաև այդ ԶԼՄ-ների տերը՝ Իլհամ Ալիևը…Պարզվում է, 2,5 միլիոն բնակչություն ունեցող Բաքվում ընդամենը 1500 մարդ է ցանկանում, որ Արցախը վերադառնա Բաքվի հսկողության տակ…

Понравилась статья? Поделиться с друзьями: