Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վարչապետի՝ դատաիրավական համակարգում նախաձեռնած բարեփոխումները

Ազատամարտիկների դաշինքի հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:

«Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի ելույթում հնչեցրած դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների, ինչպես նաև ձևավորվող հակահեղափոխական ուժերի առերևույթ ակտիվացման և Քառօրյա Պատերազմի հետ կապված հիմնավոր մտահոգությունները, Ազատամարտիկների Դաշինքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:

Ազատամարտիկների Դաշինքն ողջյունում և կարևորում է, երկրում նախորդ իշխանությունների ներդրած, համակարգային կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված Կառավարության գործողությունների մեկնարկը:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով հակահեղափոխական ուժերի դեմ անհետաձգելի պայքարի անհրաժեշտությունը, Դաշինքն իր զորակցությունն է հայտնում մեկնարկած գործընթացի կապակցությամբ, և կոչ է անում մարտական բոլոր ընկերներին, միասնաբար լծվելու Կառավարության կողմից սկիզբ դրված բարեփոխությունների անշրջելիությունն ու շարունակականությունը ապահովելու գործին», – ասված է հայտարարության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: