«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհին նվիրված երգ չպետք է կատարի…». Ներսիկ Իսպիրյան

ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային,
ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի
դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի
վնասների մասին:

 

Հարցազրույցից մի փոքր հատված կներկայացնենք ստորև․․․

-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:

-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց
մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ
կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ: Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն
երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում:
Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում:

«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի
Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.):

Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի
մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: