ԱԺ-ում ավարտվեց փոխխոսնակների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:
Մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի երրորդ՝ ընդդիմադիր թեկնածուի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Իմ քայլն» արդեն հայտնել էր, որ քվեարկելու են ԲՀԿ-ի թեկնածուի օգտին:
Ստորև՝ քվեարկության արդյունքները.
Ալեն Սիմոնյան- 109 կողմ, 20 դեմ
Լենա Նազարյան- 124 կողմ, 3 դեմ
Վահե Էնֆիաջյան- 108 կողմ
Մանե Թանդիլյան- 19 կողմ
ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը