Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը զորամասերի մոտ գտնվող խանութների գների մասին.

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պաշտոնյաներ, խնդրում, ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում, ինչպես նաև զորամասի խանութ-թեյարաններում գնային վերահսկողություն սահմանեք, և գները լինեն այնպիսին, ինչպիսին են Երևանում գտնվող խանութներում, իսկ խանութի «հայրենասեր» տերերին կխնդրեմ խղճով շարժվել։

Հարգելի ՀՀ կառավարություն, խնդիրը ևս օրակարգային է և հապճեպ լուծման կարիք ունի։ Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, մեր զինվորները պարտավոր չեն հարստացնելու ինչ-որ խանութատերերի, և պահանջում ենք` զորամասերում այդ բոլոր թեյարաններին ստիպեք ապրանքները վաճառեն համապատասխան գներով»։