Ահա թէ ինչ է սպասվում դպրոցից բացակայող աշակերտներին. Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում հայտնեց, որ հունվարի 8-ից մինև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:

«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի»:

Հիշեցնենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը (նման ցուցանիշ արձանագրվել է նաև փետրվարի 11-ին): Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու նպատակով, ներգրավվելով շահագրգիռ կառույցների ներուժը, շարունակվում է «համաճարակային ֆիլտրը»:Արդյունքում՝ չի թույլատրվել 1032(380-ը Երևանում, 652-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: