Զզվելի է, երբ վիճակին անտեղյակները հարմար առիթ են փնտրում ամեն ինչում մեղադրել իշխանությանը։ Երևում է ներսի թույնը դեռ շատերին է անհանգստություն պատճառում։ Իրենք լինելով անհաջողակ, մեղադրում են բոլորին, բացի իրենցից։ Ափսոսում եմ, որ դրանց հայ են կոչում…
Ես էլ մի հիացած չեմ կատարվածից, սակայն հասկանալով խնդրի բարդությունը կարողանում եմ ներողամտորեն մոտենալ այս, կամ այն խնդրի ոչ ճիշտ լուծմանը և պատրաստ եմ գոնե խորհուրդով օգնել, այլ ոչ թէ ջանալ նորակառույցի հիմքի ամենատակի քարը դուրս քաշել։
Իրոք ամոթ է, սթափվեք ու գտեք ձեր մեջ մարդկային հատկանիշներից գոնե մի նշույլ, եթե դեռ մնացել է ու չարախնդալու փոխարեն,նեցուկ եղեք նորաստեղծ պետականաշինությանը…
Թէ՞ հաճույք եք ստանում երերուն սայլի անիվների մեջ փայտ խրելուց, երբ դուք այնտեղ նստած չեք և կապ չունի, որ այդ սայլը նաև ձերն է…։ Կամ գուցե սխալվում եմ, ձերը չէ՞ ու երբեք ձերը չի եղել։ Այլապես այս օրին չեինք հասնի…
Ում ցավեցրեցի, խորհուրդ կտամ չարձագանքել, կարգելափակեմ….