«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»

 

«168 ժամ» թերթը գրում է. «Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- մեր թղթակից հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հրաժարվելով հստակեցնել՝ արդյոք խոսքը նոր գյուղնախարարի մասին է։

«Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»,-ասել է նա:

Հարցին, թե ո՞ր ոլորտի նախարար է 4 քրեական գործով հետաքննվում՝ հարցին, Բերբերյանը կրկին հրաժարվել է պատասխանել՝ ընդգծելով, որ երբ ժամանակը գա՝ կբացահայտի. «Հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել, որ քրեական գործերը վրան՝ մարդը դառնա նախարար։ Այսինքն՝ պետք է հանցագործ լինե՞ս, որ այս երկրում պաշտոն ստանաս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: