«Այսպիսի տեռոր անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել»․Նաիրա Զոհրաբյանի բացառիկ հարցազրույցը

Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբում անցկացված ստուգումների մասին։

Զոհրաբյանը երեկ ամբողջ օրը եղել է Աջափնյակի շտաբում, որտեղ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել։

«Ամփոփելով 12 օրվա ընթացքում ոստիկանության գործողությունները` իրավունք ունեմ պնդելու, որ բոլոր ահազանգերը եղել են կեղծ։ Դրանք եղել կազմակերպված, որովհետև 12 օրվա ընթացքում այդպես էլ չկարողացան որևէ դեպք հաստատել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կաշառք է բաժանել։ Չէին կարողանա ապացուցել այն պարզ պատճառով, որ նման բան չկա»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` և Նիկոլ Փաշինյանը, և՛ ԱԱԾ-ն այդ մասին շատ լավ գիտեն։

Զոհրաբյանը նշեց, որ քարոզարշավի 12 օրվա ընթացքում ակտիվիստներից առնվազն 200-ին Երևանի վարչական շրջանների ոստիկանական տարբեր բաժանմունքներ։

«Կարծում եմ` նրանք իրենց գործողություներով փորձել են 2 խնդիր լուծել։»,– ասաց նա

Զոհրաբյանը խոսքով` առաջին նպատակը եղել է ակտիվիստներին վախեցնելը։

«Որովհետև երբ մարդուն անընդհատ հրավիրում են ոստիկանական բաժանմունք, բնականաբար նա սկսում է մտածել, որ 37 թիվն է վերադառնում։ Այսպիսի տեռոր անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել»,- ասաց նա։

Քաղաքապետի թեկնածուի խոսքով` երկրորդ խնդիրը, որը փորձել են լուծել, հանրության մեջ կարծիք ձևավորելն է, թե «Բարգավաճ Հայաստանը» կաշառք է բաժանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: