Այսօր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդը կդառնար 63 տարեկան։

Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։

2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։
span class=»text-node»>Մահացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 13-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: