Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 19-րդ դարի վերջին երիտթուրքերը կանխամտածված վերացրին հայ մտավորականներին ու հասարակական գործիչներին ու սկսեցին կոտորել անպաշտպան երեխաներին, կանանց ու ծերերին: 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ, 200-250 հազար կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին: 104 տարի անց անգամ, մենք պետք է հնչեցնենք Ցեղասպանության հատուցման և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը: Այսօր ամբողջ աշխարհից եկած հայերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր և օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին: