Այսօր սիրված դերասան Աշոտ Ղազարյանի տարեդարձն է.

Այսօր սիրված դերասան Աշոտ Ղազարյանի ծննդյան 71-ամյակն է , դերասանը ծնվել է 1949թ.:

1968-1973 թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967-1968 և 1975-1976 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1973-1974 թթ. աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1976 թ. աշխատել է Հայպետէստրադա «Ուրախ ժամ» համույթում՝ որպես մենակատար, «Ուրարտու» համույթում՝ որպես հանդիսավար։

1977-1978 թթ. աշխատել է «Ուրարտու» համույթում՝ որպես երգիչ։ 1979 թ. աշխատել է Հայհամերգ միավորումում՝ որպես բեմադրող ռեժիսոր։ «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավար։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք

գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում։ ենացու մեդալով։

ՀՀ ժողովրդական արտիստ է, պարգևատրվել է Երևան քաղաքի զինանշանով։

Շնորհավորում ենք մեր շատ սիրելի դերասանի ծննդյան տարեդարձ՝ մաղթելով քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: