Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին, Երևանի ավագանու նստավայրում, տեղի կունենա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին գումարվել էր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Հաստատվել էր ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել էր քաղաքապետի երդմնակալության առթիվ ավագանու նիստ գումարելու օրը: