Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում…

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյբուքյան էջում գրել է՝․

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։

Նշենք, որ ժամը 13:00-ի սահմաններում սկսվել է անհասկանալի հոսանքի տատանումները ՀՀ ամբողջ տարաքում։

Հավելենք նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ է անդրադարձել խնդրին, գրելով իր էջում՝․

Երկրում առկա է էլեկտրոէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսցի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: