Աննա Հակոբյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին և Գեւորգ Ղարիբյանին…

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Արթուր ջան, շնորհակալություն՝ մեր երկրի պատիվն ու դրոշը կրկին բարձր պահելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ և ոգեշնչող օրինակ»,- գրել է Ա. Հակոբյանը:

Քիչ ուշ նա տեղադրել է նաեւ Գեւորգ Ղարիբյանի լուսանկարը՝ նշելով, որ նա էլ հայ ազգի եւս մեկ պարծանք է:

Понравилась статья? Поделиться с друзьями: