Աննա Հակոբյանի զբոսանքը նորաբաց շատրվանների այգում…

ArmDaily.am-ի թղթակիցը նախկին Մալիբու սրճարանի տեղում կառուցված նորաբաց շատրվանների այգում պատահաբար հանդիպել է առաջին տիկին Աննա Հակոբյանին:

Աննա Հակոբյանը զբոսնում էր երեխաների հետ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հատվածում:

Ընդհանուր ներդրումը կազմել է 15 մլն դոլար: Այգու կենտրոնական հատվածում յուրօրինակ շատրվաններ են, մեր համաքաղաքացիները եւ հյուրերը կարող են շաբաթ եւ կիրակի օրերին վայելել 3D ֆորմատով ներկայացումներ՝ ջրի մեջ, իսկ շատրվանի երկարությունը 90 մետր է:

Այգու բացմանը ներկա էր «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Նա հանդիսավոր արարողությամբ Հայկ Մարությանի հետ կտրեց ժապավենը, միասին շրջեցին այգում, քննարկեցին առաջիկա անելիքները:

Понравилась статья? Поделиться с друзьями: