ԱՊՇԵԼ ԿԱՐԵԼԻ Է: Երթուղային ավտոբուսի սրահում 55-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ.

Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ:

Կայքի տեղեկություններով՝ երեխան սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: