Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Կորյունի փողոցի այս հաստաբուն գեղեցկուհու արմատների պատճառով անպատկերացնելի դեֆորմացվել էր սալահատակը,
անցորդների համար ստեղծելով քայլելու անհարմարություն, անձրևի դեպքում էլ չասեմ, թե ինչ լճակ էր առաջանում մուտքի մոտ։
Հարակից խանութներից մեկի տերը դիմած է եղել քաղաքապետարան ու մեկ էլ…
շատ ժամանակ չանցած հրաշալի արհեստավորների խումբ է գալիս ու մի քան օր առավոտից իրիկուն բարեխղճորեն հանում ողջ սալահատակը, մաքրում ու հարթեցնում տակը ու վերստին շարում սալահատակը։
Այսօր գեղեցկուհու կողքերն են շարում։ Ապրեք, քաղաքապետ ջան։