Առաջին անգամ նորակոչիկներն իրենց հետ բջջային հեռախոս կտանեն..

 

Երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքական՝ զորակոչվելու համար. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Վիճակահանություն կլինի ու 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն զորամասեր: Հիմնական աշխատանքները իրականացվել են դիմավորման կետում, մանդատային հանձնաժողովում, բժշկական կետում: Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ են վերցնում հեռախոսները: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- մանրամասնեց Հ. Մուրադյանը:

Ըստ նրա՝ նրանք, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպայնման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ: Նա ասաց, որ անցյալ տարի 400-ից ավել երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել են:

«Տարեցտարի ազգաբնակչության շրջանում մեծանում են սրտանոթային հիվանդությունները, ալերգիաները, մաշկային հիվանդությունները»,- նշեց Հենրիկ Մուրադյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: