Ավելի քան 200 բուժաշխատող կխրախուսվի: Որքան գումար է հատկացրել Ամերիաբանկը…

Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված
միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական
հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով:

Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է
կայացրել գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են
գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում:

Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ և գտնում է, որ
համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին:
Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ`
ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ
աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում:

Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ
արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: