Արարատի մարզպետը զգուշացրել է տնօրեններին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զգուշացրել է մարզի որոշ դպրոցների տնօրեններին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արարատի մարզի հարգելի և ոչ այնքան հարգելի դպրոցների տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ:

Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում:

Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի «ԴՈՒԽՈՎ» տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում:

Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների ԵՐՋԱՆԻԿ ԱՊԱԳԱՆ:

Հ.Գ. Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53»:

Понравилась статья? Поделиться с друзьями: