ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն Աժ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու օրենքի փոփոխոությունները:
Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի:
ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված նախագծի հրատապությունը. «Բացի այդ, կանոնակարգով նախատեսված է, որ հարցը մտնում է քննարկումից հինգ օր առաջ, բայց մտել է մեկ օր առաջ: Այս, ըստ էության խախտումը, ինչպե՞ս կբացատրեք»:
Փոխնախարարն ասաց, որ խախտում չի տեսնում և հրատապությունն էլ պայմանավորված է 7-12-ը՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներով. «Աշխատանքային օրերը տեղափոխելու որոշումը վերջերս է կատարվել, դրա համար էլ հիմա ենք ներկայացնում»:
Հայկ Բաբուխանյանին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Նման պարագայում կանոնակարգը տալիս է իրավունք, որ վարչապետը, եթե հրատապ պետք է բերի, բանավոր ԱԺ նախագահի հետ համաձայնեցնի, ինչը ինքն արել է մեկ օր առաջ»