Արսեն Թորոսյանը՝ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է…մանրամասներ

«Պացիենտը հայտնվել է Նորքի ինֆեկցիոնում, որովհետև կորոնավիրուսի կասկած է եղել, որը հերքվել է, իսկ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտից».

Մարտի 19-ին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է եղել, որ հիվանդը հայտնվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն սպասարկելու է միայն կորոնավիրուսով հիվանդներին:  Հիվանդությունից առողջացած հիվանդների՝ շփման միջոցով կրկին հիվանդանալու հավանականության վերաբերյալ նախարարը նշեց. «Նման հավանականություն ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է, և բժշկական հանրության կողմից դեռ ուսումնասիրվում է ոչ ամբողջական 3 ամիս: Դրա մասին հնարավոր կլինի խոսել 2-3 տարի հետո: Բայց նույնիսկ եթե այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել, ինչպես բոլոր վիրուսների հետ»,- հայտնեց նա: Նախարարը նշեց, որ վերջին ուղերթով Իտալիայից ժամանածները բոլորն իրենց լավ են զգում, միայն մեկի մոտ է ջերմության բարձրացում արձանագրվել, նրան տեղափոխել են հիվանդանոց, և կթեստավորեն: Մնացածներին կթեստավորեն կարանտինի 14 օրը լրանալուց հետո:

Понравилась статья? Поделиться с друзьями: