Արտակարգ դեպք: Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը.

Ապրիլի 25-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Սերժիկ Ե.-ն եւ հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը:

Понравилась статья? Поделиться с друзьями: