Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինն սպանել է կնոջը՝ նրան կասկածելով դավաճանության մեջ։
Դեպքը եղել է ամիսներ առաջ՝ 2018 թվականի մայիսի 11-ին։ Ամուսինը խանդի հողի վրա կնոջը կասկածել է արտամուսնական կապեր ունենալու մեջ եւ վիճաբանել հետը։ Սակայն այդ օրը՝ միայն վեճով չի սահմանափակվել. իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ամուսինը ծալովի դանակով կտրել է կնոջ պարանոցը, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է։