Այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին՝ Նեղոց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել Թումանյանի հրշեջ-փրկարարները, շտապ օգնության մի քանի խմբեր: Պարզվում է, որ հսկա ժայռաբեկորներն ընկել են այդ պահին ճանապարհի երթեւեկելի մասով անցնող մեքենաների վրա:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հաղորդում է, որ պատահարի հետեւանքով Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ, որոնցից երկուսը՝ արդեն իսկ մահացած: Մյուս տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երեւան:
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները՝