ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Կին վարորդը վրաերթի է ենթարկել երեխան գրկին կնոջը․Մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Նունե Ս.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 30-ամյա Նունե Ս.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 19-ի սահմաններում Նունե Ս.-ն իր անձնական «Նիսան Տիդա» մեքենայով երթևեկել է Արշակունյաց պողոտայով՝ Նորագավիթ տանող փողոցի ուղղությամբ:

Հասնելով Արշակունյաց 278 հասցեի դիմացի ճանապարհահատվածին՝ չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ, իր մեքենայից ձախ կանգնած մեքենայի առկայության պայմաններում Նունե Ս.-ն շեղել է ուշադրությունը, չի համոզվել, որ հետիոտնային անցումի վրա հետիոտն չկա, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել ու հնարավորություն չի տվել ձախից աջ չկարգավորվող հետիոտնային անցումով երեխան գրկած՝ փողոցը հատող հետիոտն Լիանա Ս.-ին՝ դուրս գալու վտանգավոր գոտուց:Картинки по запросу Õ¯Õ«Õ¶ վարորդը վրաերթի Õ§ ենթարկել

Նունե Ս.-ն իր մեքենայի առջևի ձախ կողային մասով չկարգավորվող հետիոտնային անցումի գծանշումների վրա վրաերթի է ենթարկել Լիանա Ս.-ին, ինչի արդյունքում Լիանայի գրկին գտնվող 2 տարեկան աղջնակի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող՝ երեխան գանգոսկրի վնասվածք է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նունե Ս.-ն նույնպես մոր և երեխայի հետ գնացել է հիվանդանոց:

Դատական այս նիստին չէին ներկայացել տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ հայրը, և գործով վկա հանդիսացող մայրը:Картинки по запросу Õ¯Õ«Õ¶ վարորդը վրաերթի Õ§ ենթարկել

Դատարանը նրանց կողմից ստացել էր դիմում, որում ասված էր, թե ընտանիքն ապրում է Եղեգնաձորի տարածաշրջանում, հեռավորության պատճառով դժվար է մայրաքաղաք հասնելն ու դատական նիստերին մասնակցելը: Ըստ դիմումատուի՝ երեխան ապաքինվել է, ամբաստանյալ Նունե Ս.-ից քաղհայցի պահանջ չունեն, հաշտվել են նրա հետ, երեխայի բուժման ծախսերը հատուցված են:

Տուժած երեխայի ծնողները խնդրել էին դատական նիստերն անցկացնել իրենց բացակայությամբ՝ նշելով, թե չեն առարկում դատական քննությունն արագացված ընթացակարգով անցկացնելու, ինչպես նաև ամբաստանյալ Նունե Ս.-ի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու դեմ:Картинки по запросу Õ¯Õ«Õ¶ վարորդը վրաերթի Õ§ ենթարկել

Կողմերը չառարկեցին դատական նիստը տուժող երեխայի օրինական ներկայացուցչի բացակայությամբ անցկացնելու դեմ:

Դատարանը ստուգեց Նունե Ս.-ի ինքնությունը: Նա երևանյան բուհերից մեկի մագիստրատուրայի ուսանող է, մինչ այդ ՝ յոթ տարի աշխատել է արտադրությունում: Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպան ունենալուց:

Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալ Նունե Ս.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց, որ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվի, դադարեցվի իր քրեական հետապնդումը:

Մեղադրողը չառարկեց:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մինչ դատավորի վերադարձը Նունե Ս.-ն ասաց, որ վրաերթից հետո մի քանի ամիս չէր կարողանում ուշքի գալ: Ինքը մեքենան բարեբախտաբար դանդաղ է վարում, դեպքի վայրում հետիոտնային անցումի գծանշումները այն ժամանակ համարյա ջնջված էին, դեպքից հետո դրանք անմիջապես թարմացվել էին: Ինքը, իրոք, մի քանի ակնթարթ շեղել է ուշադրությունը՝ նայել է դեպի աջ, ու հենց այդ պահին մեքենան հարվածել է փողոցը արագ վազքով հատող Լիանա Ս.-ին, ում գրկին երեխա կար:

Երեխան մոր գրկից ընկել է ասֆալտին ու ստացել է գանգոսկրի վնասվածք: Ինքն անմիջապես կանգնեցրել է մեքենան: Վնասվածք ստացած երեխային մեկ այլ մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, ինքն էլ գնացել է այդ մեքենայի հետևից: Հնարավոր է եղել երեխային բուժել՝ առանց վիրահատական միջամտության: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ հայտնաբերվել է նաև գաղտնի ընթացող թոքաբորբ, երեխան դուրս է գրվել ապաքինված…Картинки по запросу Õ¯Õ«Õ¶ վարորդը վրաերթի Õ§ ենթարկել

Նունե Ս.-ն ասաց, որ ինքը վարժվել է աջ ղեկով մեքենա վարելուն, չի կարծում, թե վրաերթի ժամանակ ղեկի՝ աջակողմյան լինելը ինչ-որ դեր է խաղացել, ինքն է մի քանի ակնթարթ շեղել ուշադրությունը: Դեպքից մի քանի ամիս անց է սկսել նորից մեքենան վարել, հիմա առավել ուշադիր է, անցած ժամանակահատվածում ոչ մի խախտում չի կատարել, ոչ մի ակտ չի ստացել…

Նունե Ս.-ն նշեց, որ վրաերթի գործով երկու անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է անցկացվել: Առաջինի եզրակացությամբ՝ ինքը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Այնուհետև նշանակվել ու անցկացվել է ևս մի փորձաքննություն, որի եզրակացությամբ ինքը կատարել է ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, որոնց պատճառով վրաերթ է կատարել:Картинки по запросу Õ¯Õ«Õ¶ վարորդը վրաերթի Õ§ ենթարկել

Նունե Ս.-ն դեպքի պահին իր՝ անուշադիր լինելն ընդունում էր առանց առարկության, նա ցանկություն չի ունեցել ևս մեկ փորձաքննություն պահանջել՝ իրար հակասող երկու եզրակացությունների առկայության պայմաններում:

Համաներման համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճումը, դատական մեկ նիստով իր քրեական հետապնդման դադարեցման հարցի լուծումը ամբաստանյալի սրտով էր:Похожее изображение

Քիչ անց հրապարակվեց դատական ակտը՝ Համաներման համապատասխան դրույթի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվեց, Նունե Ս.-ի քրեական հետապնդումը դադարեցվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями: