ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Մասիսում 21-ամյա աղջիկը դանակահարել է Երևանի բնակչուհու.

Հունվարի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21 ամյա մի աղջիկ:

Ըստ նրա հայտարարության՝ դանակահարվել էր: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 21-ին, ժամը 4-ն անց 20-ի սահմաններում Մասիսի Հերացու փողոցի վերջնամասում աղջկան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանում բնակվող, 21-ամյա Լիանա Հարությունյանը: Ոստիկանները նրան հայտնաբերեցին և դանակահարության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Նա խոստովանել է կատարածը: Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: