Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ Պարզվել է, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին և ձերբակալվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածը ալկոհոլի ազդեցության տակ փորձել ՝ սպանել կնոջը, սակայն որդին հոր ձեռքից խլել է դանակն ու սպանել նրան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Որդին սպանել է հորը…
