Արտակարգ դեպք. Քրեակատարողական հիմնարկում կալանավորը կտրել է պարանոցը…մանրամասներ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր»  քրեատարողական հիմնարկում:

Մեր տեղեկություններով՝ ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող կալանավորներից մեկը լոգասենյակում ինքնասվնասում է կատարել՝ կտրելով պարանոցը: Նրան հայտնաբերել են խցակիցներն ու անմիջապես տեղեկացրել ՔԿՀ-ի ծառայողներին, ովքեր էլ նախ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական միջամտություն են ցուցաբերել, այնուհետ տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել է:

Վանաձորի բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ կալանավորի վիճակը կայուն ծանր է, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մեր տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ է եղել, վնասվել են նաեւ երակները:

Մեզ հասած տեղեկություններով՝ կալանավորը մոտ 36 տարեկան է՝ Վանաձորից, ով մեղադրվում է ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Երեկ կայացել է հերթական դատական նիստը, որը, սակայն, հետաձգվել է:

Понравилась статья? Поделиться с друзьями: