ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ: Դիլիջանի ոլորանում. ЗИЛ 130-ը գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Իջևան քաղաքի բնակիչ, Արկադիա Բեջանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 34 MV 892 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 4-րդ ոլորանում, դեռևս անհայտ պայմաններում, շրջադարձի ժամանակ գլխիվայր շրջվել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ , ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետորսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

80c044f70aae6954a64bdda20ee2ce51
0128028539b178ec61b3f508ace0ca5d
d45e7aaf93456a4b9101a394952f88c5

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями: